ՄԵՐ ԹԻՄԸ

Vahan Khachatryan

ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Վահան Խաչատրյանը կինոռեժիսոր և մշակութային պրոդյուսեր է՝ ավելի քան 10 տարվա փորձով ֆիլմարտադրության, իմերսիվ մեդիայի և մեդիակրթության ոլորտներում։

2016 թվականից «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի համահիմնադիրը և ծրագրերի համակարգողներից է։ Նա կազմակերպվել և համակարգել է բազմաթիվ կինոդիտումներ, կրթական ծրագրեր, VR աշխատարաններ Երևանում և Հայաստանի մարզերում։

2025 թվականի Արևելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության շահառու է (EaP Civil Society Fellow), որի շրջանակներում իրականացնում է «Նավարկիր Աղմուկը» նախագիծը։

Ani Mardoyan

ԱՆԻ ՄԱՐԴՈՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

Անի Մարդոյանը ստեղծարար տեխնոլոգ և գրաֆիկ/վեբ դիզայներ է։ Նա «Fluctu8» ստուդիայի համահիմնադիրն է, որը կենտրոնանում է նորարար տեխնոլոգիաներն ու կոնցեպտուալ պատմողականությունը միավորելու վրա։

Որպես դասընթացավար՝ համագործակցել է Հայաստանի Գյոթե ինստիտուտի հետ «VRify» աշխատարանի շրջանակներում՝ սովորեցնելով երիտասարդներին քննադատական մտածողություն VR տեխնոլոգիաների միջոցով։

Նա հեղինակն է «The Ripple Effect» իմերսիվ VR նախագծի, որը ուսումնասիրում է հուզական գիտակցությունը և տրավման։

ԳՐԱՆՑԵԼ ԴՊՐՈՑԸ